Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն. անչափահասի հետ սեքսուալ հարաբերություն, առեւանգում, ինքնավնասում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու` 13, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման` 5, թմրամիջոցի հայտնաբերման եւ ծեծի՝ 3-ական, անձի առեւանգման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, սպառնալիքի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, ինքնավնասման, թմրանյութի իրացման, ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի եւ 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: