Երևան, 23.Ապրիլ.2024, 00:00 |
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր...

Իրավապահներն իմ հանդեպ արդեն 2-րդ անգամ իրականացնում են կամայական գործողություններ. Գործարարի բաց նամակը ՀՀ Վարչապետ Փաշինյանին

Հայրենի իրավապահներն իմ հանդեպ արդեն երկրորդ անգամ իրականացնում են կամայական, որեւէ հոդաբաշխ հիմնավորումից զուրկ գործողություններ, որոնք տեղիք են տալիս խորը մտահոգության: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում գրել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր-սեփականատեր՝ Սիմոն Պողոսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.


«Մեծարգո պարոն Վարչապետ

Արդեն 20 տարի է,ինչ բիզնես գործունեություն եմ իրականացնում Մայր Հայրենիքում. 1999թ. ստեղծելով «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը՝առաջիններից մեկը տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդնելով հայրենական տնտեսության մեջ, քանզի որպես հայ մարդ համարում եմ, որ Հայաստանը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, եւ յուրաքանչյուրս ունենք պարտքի ու պատասխանատվության մեր բաժինը նրա ճակատագրի հանդեպ, ինչը ազդեցիկ նախապայման է հանդիսացել ընկերությունը մայր հայրենիքում հիմնադրելուն:

Անկեղծանալով նշեմ, որ իմ արտերկրյա բազմաթիվ հայ եւ այլազգի գործընկերներ, լավատեղյակ լինելով ընտրության այն լայն հնարավորությանը, որն ունեինք այդ շրջանում՝ կապված առավել կայուն եւ անվտանգ երկիր ընտրելու բազմաթիվ առաջարկ-տարբերակների հետ, իրենց տարակուսանքն էին հայտնում իմ կայացրած որոշմանը:

Ինչեւէ, այս ընթացքում մեր ընկերությունը վերածվել է ՀՀ խոշոր հարկատուներից մեկի, որը տարեկան միլիոնավոր դոլարների կայուն մուտքեր է ապահովում պետական բյուջե՝իր համեստ մասնակցությունը բերելով մեր երկրի շենացմանն ու հզորացմանը: Այդ իրողությունն ինձ համար կարեւոր է, բայց ոչ գլխավորը:

Իսկ գլխավոր նպատակը եղել եւ մնում է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ստեղծումը, որոնց առկայությամբ միայն մենք կկարողանանք դիմագրավել մեր հարեւանների կողմից պարտադրված տնտեսական մրցակցությանը: Հայաստանյան մեկ-երկու վերազգային կորպորացիայի առկայությունն արդեն իսկ բավական կլինի թելադրողի դիրք գրավելու մեր մրցակից հարեւանների հանդեպ՝ իրենց ունեցած ահռելի բնական պաշարներով հանդերձ:

Մեր ընկերության երկարաժամկետ հեռանկարի այդ նպատակի իրականացմանն են ուղղված բոլոր մեր քայլերը առ այսօր, եւ արդեն իսկ բավական տպավորիչ արդյունքներ ունենք գրանցած՝ Ճապոնիայից մինչեւ Եվրոպա, Ռուսաստանից մինչեւ Մերձավոր Արեւելք 22 երկներներում ունենալով վստահելի գործընկերներ եւ կայուն արտահանում իրականացնելով:

Միջազգային շուկայում ունենալով մրցակցային մի շարք առավելություններ, ակտիվ աշխատանքներ ենք տանում արտահանման աշխարհագրությունը ընդլայնելու համար: Կատարվում են անհրաժեշտ ներդրումներ՝ ուղղված ժամանակակից սարքավորումների ներմուծմանը, նորարարական տեխնոլոգիաների մշակմանն եւ արտադրական հզորություների մեծացմանը:

Իմ հայաստանյան գործունեության ամբողջ ընթացքում երբեւէ չեմ ունեցել հատուկ վերաբերմունքի արժանանալու նկրտումներ պետության, օրվա իշխանության կողմից՝ խստիվ գործելով օրենքի եւ օրինականության շրջանակներում,երբեւէ չեմ փնտրել հովանավորներ իշխանական բարձրագույն օղակում,նաեւ կտրուկ հակադարձելով նույն այդ օղակից հովանավորվելու ցանկացած ակնարկի:

Բնույթով լինելով ազգային եւ պետական մտածողության արժեհամակարգի կրող եւ ելնելով իմ կարգավիճակից երբեւէ չեմ հարել քաղաքական որեւէ հոսանքի, ընդգրկված չեմ եղել քաղաքական որեւէ գործընթացի մեջ,երբեւէ չեմ հայտնել հրապարակային կարծիք որեւէ քաղաքական իրավիճակի վերաբերյալ, բացառությամբ այն մեկ-երկու դեպքերի,երբ խոսքը վերաբերվել է համաժողովրդական եւ համազգային օրակարգային հարցերին՝ այն անդրդվելի համոզմամբ, որ իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն:

Աշխատել եմ բարձրաձայնելուց առավելագույնս զերծ պահել սոցիալական այն օժանդակությունները, որոնք ցուցաբերվել են իմ անձնական միջոցների հաշվին եւ իմ կամովին հանձնառությամբ: Արարողակարգային քաղաքակիրթ հարգանքով եմ վերաբերվել Հայաստանի բոլոր նախագահներին եւ վարչապետերին, ում հետ առիթ եմ ունեցել անձնապես շփվելու եւ որեւէ մեկի գաղափարակիցն ու աջակիցն համարվելու ցանկություն եւ կարիք երբեւէ չեմ ունեցել:

Նմանօրինակ մղում չունեմ նաեւ այժմ, երբ երկրի ղեկին Դուք եք կանգնած, եւ իմ այս հրապարակային խոսքը ոչ խնդրանք է, ոչ պահանջ եւ ոչ էլ, քավ լիցի, Ձեր եւ Ձեր իշխանության քաղաքական գնահատական: Ընդամենը ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայրենի իրավապահներն իմ հանդեպ արդեն երկրորդ անգամ իրականացնում են կամայական, որեւէ հոդաբաշխ հիմնավորումից զուրկ գործողություններ, որոնք տեղիք են տալիս խորը մտահոգության…մեղմ ասած: Դրան գումարած նաեւ մեր ընկերության գործունեության մասին «Սուր անկյուն» կոչվող հաղորդաշարարի կողմից տարածված բացահայտ շինծու, ընդհուպ Ամուլսարի հետ համեմատության եզր տարվող, մեր ընկերության հեղինակազրկմանն ուղղված տեղեկատվության տարածումը ավելի ամբողջական են դարձնում մեր մտահոգության դրդապատճառը:

Տեղեկացնեմ Ձեզ նաեւ, որ մեր միջազգային բիզնես կապերը օրինաչափորեն ենթադրում են գործնական փոխայցելություններ,որոնցով հագեցած է մեր ընկերության օրակարգը, եւ տարվա ընթացքում բավականին հաճախ ունենում ենք հյուրեր տարբեր երկրներից,որոնք, ի միջի այլոց, սովորաբար լինում են իրենց երկրների բարձրագույն ղեկավարության հետ սերտ հարաբերություններ ունեցող անձինք:

Պատկերացրեք այդ մարդկանց զարմանքը,տարակուսանքն ու նաեւ մեր երկրի մասին ձեւավորվելիք կարծիքը, երբ իրավապահները Սեւանի մայրուղու վրա, առանց որեւէ խախտում արձանագրելու, իրենց բառերով ասած «ենթադրյալ կասկածանքով» իմ անձնական օգտագործման ավտոմեքենայից իջեցնում են ինձ եւ իմ հյուրերին, եւ մեքենան տանում են տուգանային հրապարակ իրենց կասկածները փարատելու,երբ նույն այդ կասկածները կարող էին փարատել բազմաթիվ այլ, քաղաքակիրթ ձեւերով:

Կամ երբ իմանում են իմ բնակելի տան տարածքում իրականացված ոստիկանական անհանդուրժելի գործողությունների մասին: Հետեւությունները թողնում եմ Ձեզ:

Պարոն Վարչապետ, իսկ այս մասին ցանկացա Ձեզ տեղեկացնել, այն պարզ պատճառով, որ հակված եմ կարծելու, թե իշխանական որոշ օղակներ, օգտագործելով Ձեր զբաղվածության ծանրաբեռնված գրաֆիկի հանգամանքը, «արջի ծառայություններ» մատուցելու հիվանդագին մղումով են տարված, կամ էլ ավելի վտանգավոր է,զբաղված են պետական իշխանություն – բիզնես փոխհարաբերությունների միտումնավոր վատթարացմամբ, որը միանշանակորեն հղի է հայաստանյան գործարար միջավայրի իմիջի, հետեւաբար նաեւ Հայաստանի տնտեսության թուլացման վնասակար հետեւանքներով:

Իսկ հրապարակավ դիմելուս պատճառը ոչ միայն իրավիճակին Ձեր միջամտությունը հայցելն է, այլեւ եթե այլ գործարարներ եւս առնչվում են նմանատիպ իրավիճակների (իսկ որ կա նման խնդիր, դրանում պարզապես համոզված եմ),ապա նրանք եւս բարձրաձայնեն այդ մասին, եւ խնդրին տրվի քաղաքակիրթ լուծում:

Հակառակ պարագայում, որեւէ խոշոր, նամանավանդ կայացած բրենդ արտադրող գործարարի համար առանձնակի մեծ դժվարություն չի ներկայացնում այլ հարմար միջավայրում գործունեություն ծավալելն ու միաժամանակ Հայրենիքում բնակվելը. սա 21-րդ դարն է, եւ բիզնես հնարավորություններն իսկապես անսահմանափակ են: Ինչպես ասում են, ֆինանսները լռություն են սիրում…

Հայցում եմ Ձեր, որպես երկրի ղեկավարի իրապես անհրաժեշտ միջամտությունը՝ դադարեցնելու ժամանակ առ ժամանակ բիզնես ասպարեզում առաջ եկող արհեստածին «աղմուկ-աղաղակի» բռնկումները:

Ամուր կամք, առողջություն եւ բեղմնավոր գործունեություն եմ մաղթում Ձեզ` ի բարօրություն երկրի ազգաբնակչության, ի փառս Հայաստանի Հանրապետության:

 

դիտվել է 476 անգամ
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan