ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին:
Լեռնիկ Գիգոլյանին ձերբակալելու պատճառների մասին ԱԱԾ մամուլի կենտրոնից խոստացան ավելի ուշ հայտարարությամբ հայտնել:
Լեռնիկ Գիգոլյանը Թումանյանի բաժնի պետ նշանակվել էր2018 թվականին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով: