Ընկերական խաղում Արգենտինան ու Ուրուգվայը չորոշեցին հաղթողին
Իսրայելի Թել Ավիվ քաղաքի «Բլյումֆիլդ» ստադիոնում Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափեց Ուրուգվայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Արգենտինայի հավաքականի կազմից գոլերի հեղինակ դարձան «Մանչեսթեր Սիթիի» առաջատար Սերխիո Ագուերոն և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին:
Ուրուգվայի կազմից աչքի ընկան ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը:
Արգենտինա - Ուրուգվայ՝ 2:2, ընկերական հանդիպում
Սերխիո Ագուերո, 63, Լիոնել Մեսի, 90+2 (11մ.) - Էդինսոն Կավանի, 34, Լուիս Սուարես, 68