Ինչո՞ւ են Ամանորի միջոցառումները կազմակերպում մեկ անձից գնման ընթացակարգով. «Դուք կարող եք լուսաբանել»
Ինձ ասել են, որ կազմակերպություն, որ կապահովի նման ծավալի միջոցառումներ, չի էլ եղել. դա միակն է, որ կարողանում է այդ ծավալով կազմակերպել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ Ամանորի միջոցառումների կազմակերպումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով:
«Կարծում եմ՝ կձեւավորվեն նոր կազմակերպություններ, քանի որ դաշտն արդեն առկա է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ աղբահանության ժամանակ էլ մեքենաները ձեռք բերվեցին մեկ կազմակերպությունից. այսինքն այդ միտումը շարունակվում է, պատգամավորը նշեց. «Եթե դու երկու մեքենա մի կազմակերպությունից ես գնում, եւս երկուսը՝ մեկ այլ կազմակերպությունից, հիմնականում գինն ավելի բարձր է լինում, քան եթե բոլորը գնես մեկ կազմակերպությունից: Ես չեմ կարծում, որ ընթացակարգի խախտում է եղել: Եթե այդպիսին եղել է, դուք կարող եք ուսումնասիրել եւ լուսաբանել դա»: