Արծրուն Հովհաննիսյանը ևս պարզաբանել է Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը
Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների պաշտոնանկությունը կապված է Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ ռազմական գլխավոր տեսչությունը կանվանափոխվի և կտեղափովի Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո. «Գործառույթները մնալու են նույնը, սակայն անվանափոխվելու է և տեղափոխվելու է ՊՆ ենթակայության ներքո»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից, աշխատանքից ազատվել էին նաև նրա տեղակալներ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսեսյանը։
Հավելենք, որ Ռազմական գլխավոր տեսչությունը գտնվում էր ՀՀ նախագահի ենթակայության ներքո։