Վաշինգտոնը և Սեուլը փորձում են պայմանավորվել Հարավային Կորեայում ԱՄՆ զինվորականներին պահելու ծախսերի շուրջ
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ պաշտոնական դեմքերը վերսկսել են ամերիկյան զինվորականների պահման ծախսերի ֆինանսավորման մասին բանակցությունները ԱՄՆ «թալանի» դեմ բողոքների ֆոնին, տեղեկացնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որպեսզի Սեուլը վերցնի 28 500 ամերիկացի զինվորականների տեղակայման ծախսերի մեծ մասը, որոնք այստեղ են որպես Հյուսիսային Կորեային վախեցնելու միջոց։ Խոսքը 4-5 մլրդ դոլարի մասին է։
Այնինչ, շենքի մոտ, որտեղ սկսվել է հանդիպումը, տեղի է ունենում բողոքի ակցիա «ագահ ամերիկացիների թալանի» դեմ։
Հարավային Կորեայի բանակցային խումբը գլխավորում է առաջատար ֆինանսական կարգավորող Չոն Ըն-բոն, որը կոշտ բանակցություններ վարելու փորձ ունի ճգնաժամի շրջանում։ Ջեյմս Դեհարթը՝ ԱՄՆ գլխավոր բանակցողը, ասել է, որ սպասվում է մեծ աշխատանք։ «Ես համոզված եմ, որ մենք կհասնենք փոխադարձ ընդունելի համաձայնության, որը կարող են պաշտպանել երկու կողմերը, ինչը վերջնարդյունքում կամրապնդի մեր մեծ դաշինքը»,- ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ հարավկորեական օրենսդիրն ասել էր, որ ԱՄՆ պաշտոնական անձինք պահանջում էին մինչեւ 5 մլրդ դոլար տարեկան, ավելի քան 5 անգամ ավելի, քան 1,04 տրլն վոնը (896 մլն դոլար), որը Սեուլը համաձայնել էր վճարել այս տարի։
Հարավային Կորեան «հարուստ երկիր է եւ կարող է ու պետք է վճարի ավելին», ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Չժոն Կյոնդուի հետ անցած շաբաթվա հանդիպումից հետո։