Նորմալ դատավորը պետք է Քոչարյանին կալանքից ազատի․ Ռոբերտ Քոչարյանի գործով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյան
Հայաստանի դատական համակարգում վախն է տիրում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ֆրանսիացի փաստաբան Սեւակ Թորոսյանը։
«Երազենք մի քիչ, երևակայենք, որ Նիկոլ Փաշինյանը վաղը ներողություն է խնդրում դատարաններն արգելափակելու կոչի համար, ասում է, որ Դավիթ Գրիգորյանի քրեական գործը սխալ էր և այլն: Եթե նա հայտարարի, որ դատավորներն անկախ են նաև Ռոբերտ Քոչարյանի գործով, եթե նման բան լինի, կարող ենք փորձենք ակնկալել, որ անկախ դատավորություն կարող է լինել»,-նշեց նա:
Փաստաբանի տպավորությամբ՝ Հայաստաի դատական համակարգում վախն է տիրում. «Ներսից եթե քաղաքական փոփոխություն չունեցավ, կշարունակի վախը տիրել։ Ապտակ կարող է միայն դրսից գալ: Գիտեք, որ ՍԴ-ն կարծիքի համար դիմել է ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին: Ինձ համար հստակ է, որ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անհասկանալի տեքստ է, պրոբլեմ է և հիմք չի կարող դառնալ քրեական հետապնդման և պատժի համար»:
Նա վստահ է, որ նորմալ դատավորը պետք է Քոչարյանին կալանքից ազատի։