Բակո Սահակյան ասելով՝ պետք է հասկանանք Սերժ Սարգսյան, իսկ նրա թեկնածուն Արցախում Վիտալի Բալասանյանն է (Տեսանյութ)
«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 18-ի հյուրը Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմինի անդամ Տիգրան Գրիգորյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ Արցախի ներքաղաքական իրավիճակին և նշեց՝ իշխանությունը չունի մեկ միասնական թեկնածու, որը որոշվելու է Երևանից և այդ առումով ընտրությունները բավականին հետաքրքիր են լինելու.«Արդեն բազմաթիվ ճամբարներ են ձևավորվել թե՛ ընդդիմադիր դաշտում և թե՛ իշխանական էլիտայում։ Իշխանության ուժայինների թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, օլիգարխ-բիզնեսմենների թեկնածուն Արայիկ Հարությունյանն է և կան նախարարներ, որոնք ավելի մարդկային դեմք ունեն և փորձելու են նաև ընդդիմադիր դաշտից ձայներ հավաքել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ 1in.am-ի տեսանյութում: