Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ պտտվող անհատները քաղաքական հեռանկար չունեն․ Աղազարյան (Տեսանյութ)
«Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ պտտվող անհատները քաղաքական հեռանկար կամ այլընտրանք լինելու համար շատ փոքր են: Ժողովուրդը երբեք չի վերադառնալու այդ առանցքին: Եթե մենք ժամանակի ընթացքում մեր արած գործով ինչ-ինչ պատճառներով չբավարարենք ժողովրդի պահանջները, ապա ժողովուրդը ճշգրտումներ կանի մեր վարկանիշի հետ կապված ոչ թե ի հաշիվ այդ Վերնատան, այլ ի հաշիվ այլ քաղաքական ուժերի և անհատների, որոնք մենք ունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբկացության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Վերնատանը» հնչող քննադատություններին Հետևել է այնքանով, որքանով հրապարակվել է համացանցում և մամուլում.«Ընդհանուր առմամբ գիտեմ ինչի մասին պիտի խոսան»: