«Honda Elysion»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 17-ին, ժամը 21:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երեւան հատվածի 32-րդ կմ-ին «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Մ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւոր Էդգար Խ.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: