Իտալիա - Հայաստան. Բուքմեյքերների կանխատեսումը
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում կմրցի J խմբի առաջատար Իտալիայի հավաքականի հետ:
Բուքմեյքերները բացահայտ առավելություն են տալիս իտալացիներին: Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 1.10 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 9.00, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 23.00 գործակիցը:
Նշենք, որ Իտալիայի հավաքականն ունի 27 միավոր և արդեն ապահովել է տեղը Եվրոպայի առաջնության խմբային փուլում: Հայաստանի հավաքականը 10 միավորով չորրորդ տեղում է:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: