Թբիլիսիում ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը. (Լուսանկար)
Նոյեմբերի 14-ին սահմանադրական բարեփոխումների ընտրական օրենսդրության ձախողման պատճառով ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները հայտարարել են բողոքի ակցիաների սկզբի մասին, նրանք Ռուստավելի պողոտայում վրաններ են տեղադրել: Ավելի վաղ նրանք իշխանություններին ներկայացրել են իրենց պահանջները՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական ընտրակարգով, ժամանակավոր, տեխնիկական կառավարության ձեւավորում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում:
Ավելի վաղ այսօր ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդները խորհրդարանի դարպասների վրա կողպեք են դրել: Մյուս 2 մուտքերի մոտ ցուցարարները վրաններ են տեղադրել, այժմ վրանների թիվը հասնում է 15-ի: