Հնդկաստանում սատկել է Բեն Լադեն մականունով մարդասպան փիղը
Վայրի մարդասպան փիղը, որին վերջերս քնեցրել են տրանկվիլիզատորի օգնությամբ, սատկել է Հնդկաստանում, գրում է NDTV-ը:
35 տարեկան փիղը բռնվել է նոյեմբերի 11-ին Ասսամ նահագում Ռոնգջուլի անտառում: Ավելի ուշ անտառային դեպարտամենտը կենդանուն տեղափոխել է «Օրանգ» ազգային պարկ:
Մարդասպան փիղը հայտնի էր Բեն Լադեն մականունով, իսկ ազգային պարկում նրան տվել են Կրիշնա մականունը:
Անտառային դեպարտամենտը ցանկացել է ազատ արձակել կենդանուն, սակայն հանրությունը բողոք է հայտնել՝ կապված մարդասպան փղի ազատ արձակման հավանականության հետ: