Իլոն Մասքը մտադիր է հաղթահարել աուտիզմը ուղեղի չիպերով (Տեսանյութ)
Ինժեները վստահ է, որ հետագա զարգացումը կօգնի մարդկությանը՝ հաղթահարել ուղեղի մի շարք հիվանդություններ:
Ամերիկացի գործարար Իլոն Մասքը տեխնոլոգիայի և բժշկության ոլորտում նոր հայտնագործությունների շեմին է: Neuralink-ի հիմնադիրը պնդում է, որ մասնագետները գտել են ուղեղի տարատեսակ հիվանդությունների, այդ թվում՝ աուտիզմի, շիզոֆրենիայի և ամնեզիայի դեմ պայքարելու միջոց:
Teleprogramma.pro կայքի փոխանցմամբ՝ խոսքը չիպի մասին է, որը կտեղադրվի ուղեղի մեջ և կպահպանի անհրաժեշտ տեղեկատվությունը: Ինժեները նախատեսում է գաղափարը կյանքի կոչել նյարդատեխնոլոգիական ընկերության հետ միասին:
YouTube-ի «Podcast of Artificial Intelligence» հաղորդաշարի հաղորդավար Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում Իլոն Մասքը խոստովանել է, որ չիպը մշակելու միտքը ծագել է շրջապատում հիշողությունների հետ կապված խնդիրներ ունեցողներներին օգնելու համար: Ձեռնարկատերը նշել է, որ տեխնոլոգիայի օգտագործումը թույլ կտա համաշխարհային հանրությանը հաղթահարել աուտիզմը, շիզոֆրենիան և ամնեզիան:
Գյուտարարը շեշտեց, որ չիպը մարդու ուղեղի մեջ ներմուծելը ավելի գլոբալ նպատակ ունի: Մշակման արդյունքները կօգնեն համատեղել առկա տեղեկատվությունը արհեստական բանականության հետ: Դա գիտնականներին հնարավորություն կտա ոչ միայն ավելի լավ հասկանալ ուղեղի ֆունկցիան, այլև զսպել մեքենաների հնարավոր ընդվզումը: