Եվրո-2020․ Եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից 16-ը հայտնի են
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հայտնի են եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից 16-ը․
Իտալիա, Իսպանիա, Անգլիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելգիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Չեխիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Ավստրիա, Գերմանիա, Հոլանդիա եւ Խորվաթիա։
Եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին Բուխարեստում։