Տարեց ամերիկացին Միչիգանի անտառներում հազվագյուտ եռաեղջյուր եղջերուի է լուսանկարել
Թոշակառու սիրող-լուսանկարիչ Սթիվեն Լինդբերգը սիրում է զբոսնել անտառներում, եւ մի օր վերջիվերջո նա հանդիպել է հազվագյուտ եղջերուի՝ երեք եղջյուրներով, գրում է Washington Post-ը։
Այդ օրը 75-ամյա Լինդբերգը անտառում զբոսնելիս է եղել իր շան հետ եւ հասցրել է լուսանկարել գետային ջրասամույրի։ Հանկարծ նա նկատել է եղջերուի եւ միանգամից չի հասկացել, թե ինչով է նա տարբերվում իր ցեղակիցներից։
Լինդբերգը լուսանկարել է հազվագյուտ եղջերուին եւ նրա նկարները տեղադրել Facebook-ում։
Մի շարք ԶԼՄ-ներ անմիջապես հրապարակել են դրանք։