«Լիվերպուլի» նախկին խաղացողը վիրահատվել է ուղեղի քաղցկեղի հետեւանքով
«Լիվերպուլի» նախկին խաղացող Դոմինիկ Մատեոն վիրահատվել է ուղեղի քաղցկեղի պատճառով, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ 45-ամյա շոտլանդացին այժմ անցնում է վերականգնողական բուժում հիվանդանոցում։
«Դոմինիկին մաղթում ենք լիարժեք եւ շուտափույթ ապաքինում։ Ակումբը պատրաստ է աջակցություն ցույց տալ Դոմինիկի ընտանիքին»,- նշվում է «Լիվերպուլի» հաղորդագրությունում։
Մատեոն «Լիվերպուլում» հանդես է եկել 1992-2000 թվականներին։ Նա մի քանի տարի եղել է նաեւ «Լիվերպուլի» ակումբային հեռուստաալիքի փորձագետն ու մեկնաբանը։