Բժիշկը դեռահասի քթից կենդանի ձուկ է հանել (Տեսանյութ)
Բժիշկը 13-ամյա դեռահասի քթից կենդանի ձուկ է հանել։ Դա տեղի է ունեցել Հնդկաստանի հարավում, իսկ պատահածի մասին տեսանյութը հայտնվել է Live Leak կայքում։
Պարբերականի տվյալներով՝ կիրակի, նոյեմբերի 10-ին, դեռահասը լողում էր տան մոտ գտնվող առվակում, եւ նրա քթի մեջ աննկատ ոչ մեծ ձուկ է մտել։
Ծնողները տղային տարել են բժշկի՝ ուժեղ ցավերի բողոքով։ Նրան զննելով՝ մասնագետները նրա ռունգի մեջ կենդանի, շարժվող ձուկ են հայտնաբերել։
Բժիշկը հաջողությամբ աքցանով հանել է ձուկը տղայի ռունգից, որի գլուխը պահում էին մի քանի մարդիկ։ Միջամտությունը տեւել է 30 րոպե։