«Ինտերը» պաշտոնական առաջարկ կկատարի «Չելսիին»
Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Միլանի «Ինտերի» հետ:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» պաշտոնական առաջարկ կկատարի «Չելսիին»՝ Ժիրուի տեղափոխության դիմաց առաջարկելով 7 միլիոն եվրո:
33-ամյա Ժիրուի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:
Ավելի վաղ Ժիրուն հայտարարել էր, որ բավարար խաղաժամանակ չստանալու դեպքում կդիտարկի լոնդոնյան ակումբից հեռանալու հնարավորությունը: