Ծեծկռտուք՝ Հայաստան-Հունաստան խաղին.4 մարդ բերման է ենթարկվել.Մեկի քիթը կոտրվել է.մանրամասներ
Նոյեմբերի 15-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել չորս քաղաքացու։ Պարզվել է, որ երիտասարդները վիճաբանել եւ քաշքշել էին միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարզադաշտի տարաքից «աջ ակնակապճի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի տղամարդու:
Մեկնել են օպերատիվ խմբի ծառայողները։
Տուժածը հրաժարվել է հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր։