Իտալիայում հայտարարել են, որ ջրհեղեղից հետո պետք է վերականգնել Վենետիկի Սուրբ Մարկի տաճարը
Վենետիկի համանուհ հրապարակում գտնվող Սուրբ Մարկի տաճարը լուջ վերականգնման կարիք ունի ջրհեղեղից հետո, որն առաջացել էր վերջին կես դարում ռեկորդային «բարձր ջրի» հետեւանքով։ Այս մասին բազիլիկ այցելելուց հետո հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկիկինին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իր հերթին Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն հայտնել է, որ մտադիր է դիմել տարբեր երկրների դեսպանություններին՝ «Վենետիկի հետ համերաշխության նախաձեռնությանը աջակցելու համար»։ Ինչպես հստակեցրել են նրա մամուլի ծառայությունում, խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ։
Վենետիկի քաղաքապետարանը ուրբաթ օրը հայտնել է, որ ջրհեղեղը քաղաքին մոտ 1 մլրդ եվրոյի վնաս է հասցրել։ Ընդ որում, վնասի չափի կոնկրետ թիվ առայժմ նշել է միայն տրանսպորտային ընկերությունը։ Դրա հաշվարկներով, ջրային տրամվայների եւ կառամատույցների վնասվածքներից վնասի չափը կազմում է 15-20 մլն եվրո։ Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, կառամատույցների վերականգնման համար կպահանջվի 4-5 ամիս։
Նոյեմբերի լույս 13-ի գիշերը մինչեւ 187 սմ (կրիտիկական սահմանը 130 սմ է) ջրի մակարդակի բարձրացումից քաղաքում վերջին ջրհեղեղից հետո Վենետիկում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Ջրի մակարդակի մինչեւ 160 սմ բարձրացումների կրկնվելու պատճառով քաղաքի 70 տոկոսը ջրի տակ է մնում։ Իշխանությունները փակել են Սուրբ Մարկի հրապարակը, հետաձգվել են «Լա Ֆինչե» թատրոնի ներկայացումները։
Զգալիորեն սահմանափակվել է ջրային տրամվայների՝ Վենետիկի կենտրոնական մասի հասարակական տրանսպորտի տեղաշարժը։ Վենետիկյան հյուրանոցների ասոցիացիայի տվյալներով, առաջիկա օրերին տեղեր ամրագրած զբոսաշրջիկների մոտ 1/3-ը չեղարկել է պատվերները։
Վենետիկը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող քաղաքներից է։ Տարեկան այնտեղ լինում է մինչեւ 28 միլիոն ճանապարհորդ։