Իսպանական հեռուստաալիքները բոյկոտում են Սուպերգավաթը Սաուդյան Արաբիայում անցկացնելու պատճառով
Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումները հնարավոր է չցուցադրվեն համապետական հեռուստաալիքներով։ Պատճառը մրցաշարը Սաուդյան Արաբիայում անցկացնելն է, հաղորդում է La Vanguardia-ն։
Իսպանակա RTVE, Mediaset եւ Atresmedia հեռուստաընկերությունները հրաժարվել են մասնակցել հեռարձակման իրավունքի համար մրցույթին։ Պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ այս հեռուստաընկերությունները չեն ցանկանում հեռարձակում իրականացնել մարդու իրավունքները չհարգող երկրից։
Առաջին անգամ Իսպանիայի Սուպերգավաթը կանցկացվի չորս թիմերի մասնակցությամբ, կիսաեզրափակիչ, եզրափակիչ հանդիպումներով։ Մրցաշարին կմասնակցեն երկրի չեմպիոնը, փոխչեմպիոնը, գավաթակիրն ու գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցը՝ «Բարսելոնան», «Աթլետիկոն», «Ռեալն» ու «Վալենսիան»։