Հայաստանում կան աշխատատեղեր, բայց չկան աշխատողներ. Նիկոլ Փաշինյան. (Տեսանյութ)
Հայաստանում կան ազատ աշխատատեղեր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 15-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, երկրում խոսում են գործազրկության մասին, թեեւ Հայաստանում, ընդհակառակը, կա ազատ աշխատատեղերի խնդիր։ «Վերջին 15 օրերին ես մասնակցել եմ երկու արտադրական ձեռնարկության բացման, եւ սեփականատերերն ինձ հավաստիացնում էին, որ իրենք ավելի քան 1000 ազատ աշխատատեղ ունեն, այսօրվա դրությամբ մարդիկ աշխատողներ են փնտրում եւ չեն կարողանում գտնել»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ հանրապետության բոլոր շինարարական հաստատությունները «խեղդված» են պատվերներով։ Ընդ որում՝ Փաշինյանն ընդգծել է, որ եկող տարի կստեղծվեն նոր աշխատատեղեր։