Դատարանը քննում է «ՄԱՊ-ի Ալիկի» կալանքի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, այսօր՝ նոյեմբերի 15–ին, քննում է գործարար, նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:
Նշենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Ալեքսան Պետրոսյանը և նրա որդին ձերբակալվել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակվել։ Փակ նիստն ընթանում է արդեն մի քանի ժամ։
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի և նրա որդու գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս: