ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները շարունակում են դասադուլը (Տեսանյութ)
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որ բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից, շարունակում են նախորդ շաբաթ սկսած դասադուլը։
Ուսանողները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ կշարունակեն իրենց բողոքի ակցիան նման կերպ, մինչեւ կհանդիպեն նախարարին։
Հիշեցնենք, որ նախարարությունն այսօր հայտարարություն էր տարածել եւ վերահաստատել, որ իրենք պատրաստ են հարցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումների, որոնց հստակ ժամանակացույցը կհրապարակվի ավելի ուշ։
Ուսանողների դասադուլին օրեր առաջ մեկօրյա գործադուլով միացել էր նաեւ ԵՊՀ դասախոսների մի մասը։
Միեւնույն ժամանակ, նախարարությունների շենքի մոտ ՀՅԴ երիտասարդները շարունակում են նստացույցը՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանք դժգոհում են նախարարության վարած քաղաքականությունից՝ այն որակելով որպես ապազգային։