Այն մեթոդները, որոնցով այսօր դատավորներն աշխատում են, ուղղակի միջնադար է. Աղվան Վարդանյան (Տեսանյութ)
Ցանկացած լրջախոհ մարդ, եթե հետեւի դեպքերի ընթացքին տեսնի՝ ինչ է կատարվում, չի կարող չտեսնել այն բիրտ ճնշումները, որ կան դատական համակարգի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ից հեռացված Աղվան Վարդանյանը՝ ով մասնակցում է Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի համաժողովին:
«Այն մեթոդները, որոնցով այսօր դատավորներն աշխատում են, դա ուղղակի միջնադար է: Այսօր Հայաստանն իրավական պետություն չէ: Այն, ինչ կատարվում է դատարանների հանդեպ մի քանի գործերով, ինչ կատարվում է ՍԴ-ի հանդեպ հեռահար նպատակներով, ակնհայտ է, որ այստեղ իրավական պետություն գոյություն չունի»,-ասաց Աղվան Վարդանյանը: