«Բարսելոնան» հաղթանակ է տարել ընկերական խաղում
Կատալոնական «Բարսելոնան» նոյեմբերի 13-ին ընկերական հանդիպում է անցկացրել Իսպանիայի երրորդ դիվիզիոնի առաջատար «Կարտախենայի» հետ: Իսպանիայի չեմպիոնը հաղթանակ է տարել 2:0 հաշվով:
«Բարսելոնայի» հիմնական թիմից հանդիպմանը մասնակցել են իսպանացի պաշտպաններ Ժերար Պիկեն և Ժունիոր Ֆիրպոն, իսպանացի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն և ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն:
Խաղի հաշիվը 64-րդ րոպեին բացել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմի իսպանացի կիսապաշտպան Կառլես Պերեսը: 88-րդ րոպեին Վենեսուելան ներկայացնող հարձակվող Ալեխանդրո Մարկեսը կրկնապատկել է «Բարսելոնայի» առավելությունը:
«Կարտախենա» - «Բարսելոնա»` 0:2, ընկերական հանդիպում
Կառլես Պերես, 64, Ալեխանդրո Մարկես, 88