Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտի ժամկետը հայտնի կդառնա դեկտեմբերին
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ռիզվան Մագոմեդովը հայտարարել է, որ Խաբիբի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը:
«Դեկտեմբերին UFC-ն պաշտոնապես կհայտարարի Խաբիբի հաջորդ մենամարտի անցկացման օրն ու վայրը: Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի Տոնի Ֆերգյուսոնը»,- Մագոմեդովի խոսքը փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ իր հաջորդ մենամարտը տեղի կունենա Մոսկվայում՝ 2020 թվականի մարտին: