Հռոմի պապը դատապարտել է հակասեմիտիզմի «անմարդկային, ոչ քրիստոնեական» վերածնունդը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է հակասեմիտիզմի «անմարդկային, ոչ քրիստոնեական» վերածնունդը։
Պոնտիֆիկը դատապարտել է հակասեմիտիզմը՝ ասելով, որ ինքը կատաղել է այն բանից հետո, երբ աշխարհը որոշեց, թե Հոլոքոստի «դաժանությունները» վերջացել են, հայտնում է AP-ը։
«Ամենուր վերածնվում է հրեաների հետապնդումը։ Մենք եղբայրներ եւ քույրեր ենք։ Հրեաները մեր եղբայրներն են։ Եւ նրանց չի կարելի հետապնդել»,- ասել է նա։
Իտալիայում վերջերս աղմուկ էր բարձրացել, երբ Օսվենցիմը վերապրած եւ ցմահ սենատոր 89-ամյա Լիլիանա Սեգրեն կոչ էր արել ատելության, ռասիզմի եւ հակասեմիտիզմի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողով ստեղծել եւ անկեղծացել էր, որ ինքը ամեն օր սպառնալիքների եւ հարձակումների է ենթարկվում սոցցանցերում։
Խորհրդարանը հավանության էր արժանացրել նրա միջնորդությունը։