Սասուն Միքայելյանը չի միացել «Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի» ստորագրահավաքին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ` նոյեմբերի 12-ին, ԱԺ շենքի մոտ չի միացել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի «Կամք» հասարակական շարժման նախաձեռնած ստորագրահավաքին:
Շարժման նախաձեռնող Վահագն Չախալյանի դիտարկմանը, թե նրա ստորագրությունն անչափ կարևոր է, պատգամավորն ասել է. «Դրա համար էլ պետք է կարևոր ժամանակին լինի»:
ԱԺ-ի մոտ շարժման ստորագրահավաքին միացան մի քանի պատգամավորներ` հիմնականում ԲՀԿ խմբակցությունից:
Նշենք, որ արդեն 50 հազար ստորագրություն հավաքվել է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: