«Բարսելոնան» ներկայացրել է նոր համազգեստը. (Լուսանկար)
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է նոր համազգեստը։ Այն Կատալոնիայի դրոշի գույների է։ Արտադրողը Nike ընկերությունն է։
Ակումբի հաղորդագրությունում նշվում է, որ այս համազգեստով «Բարսելոնան» ընդգծում է իր կապը կատալոնական ինքնության, մշակույթի եւ արժեքների հետ։