«Արցախը»՝ Հայաստանի չեմպիոն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում տեղի է ունեցել վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ հանդիպումը:
Առաջնության հաղթողին որոշելու համար «Արցախ» և ԲԿՄԱ թիմերի միջև անցկացվել է լրացուցիչ հանդիպում, որն ավարտվել է «Արցախի» հաղթանակով 3:1 հաշվով, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ մրցանակակիր է դարձել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմը: