Էր Ռիադում տղամարդը ներկայացման ժամանակ դանակով հարձակվել է դերասանների վրա
Էր Ռիադում Աբդալլահ թագավորի այգում տղամարդը ներկայացման ժամանակ դանակով հարձակվել է դերասանների վրա, հայտնում է AFP-ն:
Հարձակվողը կալանավորվել է: Նա Եմենից 33-ամյա միգրանտ է: Տուժածները կայուն վիճակում են, սակայն նրանց քաղաքացիության կամ հարձակվողի դրդապատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Աբդալլահ թագավորի այգում ընթանում է երկամսյա զվարճալի «Էր Ռիադ» փառատոնը, որը կառավարական լայն առաջխաղացման մի մասն է՝ ուղղված պահպանողական թագավորությունը զբոսաշրջիկների համար բացելուն եւ սեփական տնտեսությունը նավթից դիվերսիֆիկացնելուն:
Գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը բարեփոխումներ է կատարում, որոնց թվում են համերգների անցկացումը, կինոթատրոնների բացումը եւ կանանց համար ավտոմեքենա վարելու արգելքի վերացումը:
Նման միջոցառումներն աներեւակայելի էին 2 տարի առաջ: Բայց սաուդցի պաշտոնյաները զգուշացնում են, որ հասարակության մեջ այսպիսի բարեփոխումների ներդնումը, որը ներծծված է պահպանողականությամբ, վտանգներով է հղի: Այն դեպքում, որ դրանք չափազանց տարածված են Սաուդյան Արաբիայի երիտասարդ բնակչության մեծամասնության շրջանում, բարեփոխումները կարող են զայրացնել արխիպահպանողականներին, ներառյալ փոխզիջման չգնացող հոգեւորականներին եւ կրոնական ոստիկանությանը, որի լիազորությունները վերջին տարիներին սահմանափակվել են:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև РусскийՏպել