Ռակիտիչը վնասվածք է ստացել
Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը բաց կթողնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի հանդիպումը:
«Ցավում եմ, որ չեմ կարողանա օգնել իմ հավաքականին, սակայն վստահ եմ, որ առանց ինձ էլ իմ ընկերները կկարողանան լավ արդյունքներ գրանցել»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է EFE-ն:
Նշենք, որ E խմբում Խորվաթիայի հավաքականը 7 խաղում վաստակել է 14 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Եվրո-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Խորվաթիայի հավաքականի մրցակիցը կլինի Սլովակիան: