Մոուրինյոն՝ Պրեմյեր լիգայում չեմպիոնական մրցավազքի մասին. Ամեն ինչ ակնհայտ է
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ այս մրցաշրջանում «Լիվերպուլն» արդեն ապահովել է չեմպիոնությունը Պրեմյեր լիգայում:
«Ամեն ինչ ակնհայտ է: «Լիվերպուլն» 9 միավորի տարբերություն է ապահովել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և շարունակում է վստահ հանդիպումներ անցկացնել:
«Լիվերպուլը» հրաշալի մարզավիճակում է գտնվում, սակայն այդ ակումբի ֆուտբոլիստները չպետք է իրենց աշխատանքն ավարտած համարեն Անգլիայի առաջնությունում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ «Էնֆիլդ» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Լիվերպուլը» 3:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»:
Պրեմյեր լիգայի 12-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 34 միավորով առաջատարն է, իսկ «Մանչեսթեր Սիթին» չորրորդն է՝ 25 միավորով: