Նիկոլ Փաշինյանը Վայքում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին, այցելել է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաք:
Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը նրան է ներկայացնում քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը:
Նրանց է ուղեկցում նաեւ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս:
Նա Գորիսում շրջայց է կատարել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին: