Գվարդիոլա․ Չեմ պատրաստվում մտածել, որ պարտվելու եմ «Լիվերպուլին»
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Լիվերպուլին» չի համարում ֆավորիտ առաջիկա դիմակայությունում։ Թիմերը կհանդիպեն նոյեմբերի 10-ին Անգլիայի առաջնության 12-րդ տուրում։
«Ոմանք մեզ փորձում են որակել երկրորդ համար այս դիմակայությունում, բայց ես երբեք այդպես չեմ զգացել։ Իհարկե, «Լիվերպուլը» մեր նկատմամբ հիմա ունի 6 միավորի առավելություն եւ ֆանտաստիկ է անցկացնում մրցաշրջանը, բայց ես չեմ պատրաստվում մտածել, որ պարտվելու եմ նրանց։ Երբեք այդպիսի մտքեր չեմ ունեցել։ Ես միշտ մտածում եմ ինչ-որ առանձնահատուկ ընթացքի մասին։
Մենք կունենանք հաղթելու շանս։ Այս խաղում հաղթելու համար պետք է հանդես գալ ամենաբարձր մակարդակի վրա։ Անհավանական ուշադրություն պետք է դարձնել մանրուքներին։ Պետք է հավատալ, որ կարող ես հաղթել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանաով 20։30-ին։