Զիդան. Բենզեման պետք է հրավիրվի Ֆրանսիայի հավաքական
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Արքայական ակումբի հարձակվող Քարիմ Բենզեմայի՝ Ֆրանսիայի հավաքական չհրավիրվելու մասին:
«Բենզեման ուշադրությամբ հետևում է Ֆրանսիայի հավաքականի մրցելույթներին և հավաքականի շուրջ ծավալվող իրադարձություններին:
Ես չգիտեմ, թե ինչ անձնական խնդիրներ կան Բենզեմայի հետ հավաքականում, սակայն մարզական տեսանկյունից նա անպայման պետք է հրավեր ստանա Ֆրանսիայի հավաքականից»,- Զիդանի խոսքը մեջբերում է France Football-ը:
Հիշեցնենք, որ Բենզեման Ֆրանսիայի ազգային հավաքականից հրավեր չի ստանում 2015 թվականից՝ Մաթյե Վալբուենայի հետ ունեցած վեճից հետո: