«Բավարիան» 1 շաբաթ ժամանակ է տվել Վենգերին. Ֆրանսիացի մասնագետը հաստատել է
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Նիկո Կովաչի հեռացումից հետո Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» ղեկավարությունը բանակցություններ է վարել իր հետ:
«Երբ Կովաչը հեռացավ, ինձ զանգահարեցին և 1 շաբաթ ժամանակ տվեցին որոշում ընդունելու համար»,- Վենգերի խոսքը փոխանցում է BeIN Sports-ը:
Ավելի վաղ գերմանական պարբերականները հաղորդում էին, որ Վենգերը մերժել է «Բավարիան» գլխավորելու առաջարկը:
Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը «Արսենալը» գլխավորել է 1996-2018 թվականներին՝ երեք անգամ նվաճելով Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 7 անգամ՝ գավաթն ու սուպերգավաթը։