Աբրահամ Խաշմանյանը՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, թեև նախկինում Ռուբեն Հայրապետյանի հետ լեզու չէր գտել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել է նշանակել Աբրահամ Խաշմանյանին, իսկ ՀՖՖ գործկոմը միաձայն հավանություն է տվել այդ որոշմանը:
Այս անգամ ևս մեր ֆեդերացիան նախապատվություն տվեց հայաստանցի մարզչի, ինչը հարուցեց երկրպագուների որոշակի շրջանակների դժգոհությունը, քանի որ երկար ժամանակ է՝ խոսվում է դրսից հայտնի ու թանկ վարձատրվող մասնագետ հրավիրելու անհրաժեշտության մասին:
Աբրահամ Խաշմանյանն իսկապես պրոֆեսիոնալ է, նա անցած տարիների ընթացքում Հայաստանի թիմերի հետ առաջնության և գավաթի խաղերում տիտղոսներ է նվաճել, սակայն այդպես էլ չի նշանակվել հավաքականի գլխավոր մարզիչ:
«Փաստի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Խաշմանյանին այս պաշտոնում նշանակելու հարցը բազմիցս քննարկվել է նաև Ռուբեն Հայրապետյանի ժամանակ, սակայն վերջինս ու Խաշմանյանը իրար հետ լեզու չեն գտել:
Նույնիսկ մեկ անգամ Հայրապետյանը կանչել է Խաշմանյանին «Հարսնաքար», որտեղ մի քանի հոգու ներկայությամբ առաջարկել է զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը՝ պայմանով, որ անելու է այն, ինչ ինքն է ասում, նույնիսկ կազմը ՀՖՖ նախագահն է որոշելու, ինչին Խաշմանյանը բացասական պատասխան է տվել՝ հարուցելով Հայրապետյանի զայրույթը:
Իրազեկ մարդիկ մեզ պատմեցին, որ ոչ վաղ անցյալի այս դեպքն ավարտվել է նրանով, որ Հայրապետյանը նույնիսկ շիշ է շպրտել Աբրահամ Խաշմանյանի ուղղությամբ ու դրանից հետո հրապարակավ մշտապես վատ է արտահայտվել վերջինիս հասցեին:
Թե ինչ հաջողություններ կունենա Հայաստանի հավաքականը Աբրահամ Խաշմանյանի ղեկավարման շրջանում, ցույց կտա ժամանակը:
Բայց այն, որ նա սկզբունքային և պրոֆեսիոնալ մարզիչ է, ապացուցված փաստ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: