Կլոպ. Ամբողջ աշխարհը հետևելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից իր սպասելիքների մասին:
«Այս հանդիպումը տարբերվելու է Պրեմյեր լիգայի մյուս բոլոր խաղերից: Վստահ եմ, որ ամբողջ աշխարհն է հետևելու այս հանդիպմանը:
«Լիվերպուլն» ամեն ինչ անելու է 3 միավոր վաստակելու համար: Ցանկացած խաղում ակումբն իր առաջ խնդիր ունի ամեն գնով հաղթանակ տանել:
Այնուամենայնիվ, սա դեռ 12-րդ տուրն է, և նույնիսկ միավորների կորուստն այժմ ճակատագրական չի լինի»,- Կլոպի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին: