Տհաճ հոտ տարածող «Առողջ սունկ» ընկերության սնկի արտադրամասը Նուռնուսից այլ տարածք է տեղափոխվել (Տեսանյութ)
ՀՀ կառավարության կայքէջում տեղադրվել է տեսանյութը եւ ինֆորմացիա այն մասին, որ «Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրը լուծվել է՝ տհաճ հոտ տարածող սնկի արտադրամասը Նուռնուսից այլ տարածք է տեղափոխվել»։
Խոսքը «Առողջ սունկ» ընկերության մասին է: Թռչնաղբի եւ ծղոտի խառնուրդը, որին մասնագիտորեն կոմպոստ են անվանում, հիմա Ջրաբերում են մշակում՝ բնակելի վայրից 3 կմ հեռու: