Երկու օր առաջ Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է (Տեսանյութ)
Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 06:25-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ներքին Կարմիր Աղբյուրի հենակետից՝ 7, Այգեպարի՝ 5, Չինարիի՝ 5, Մովսեսի՝ 6, Չորաթանի՝ 6 եւ Պառվաքարի՝ 10 փրկարար ծառայող:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր Աղբյուրի, Այգեպարի, Չորաթանի հենակետերից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ բնակավայրին պատկանող «Քոլագիր» կոչվող հանդամասին հարակից` «Կեռի յալ» հանդամասում:
Նույն օրվա ժամը 17:50-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 15 հա անտառածածկ տարածք:
Ռելիեֆի բարդության եւ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Ընդհանուր առմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 56 փրկարար ծառայող եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 21 աշխատակից: Անտառտնտեսության 3 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:
Նոյեմբերի 7-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսվել են: Դեռեւս առկա են եղել ծխացող օջախներ: