Առողջապահության նախարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Արսեն Թորոսյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակումը
Առողջապահության նախարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակումն առանց գործադիր կոմիտեում քննարկման եւ քվեարկության։
«Գլխավոր մարզիչի նշանակումը վերապահված է գործադիր կոմիտեին, պետք է լիներ առաջադրում, քվեարկություն, նշանակում։ Բայց այդ ամենը տեղի չի ունեցել։
Ենթադրում եմ, որ ՀՖՖ նախագահին անվստահություն հայտնելու ընթացակարգ կա»,- նշել է Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնեց Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին նշանակելու մասին։