Արայիկ Հարությունյանը հատեց կարմիր գիծը, մեր ինքնությունը չպետք է վտանգի տակ լինի․ ՀՅԴ-ական երիտասարդներ (Տեսանյութ)
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տապալել է իրեն որպես նախարար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արգիշտի Գեւորգյանը։
«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը պետք է գործի հայկական տրամաբանությամբ, իսկ Արայիկ Հարությունյանը այդ գործընթացում իրեն չի արդարացրել»,-նշեց նա։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են ընթանում: Այնտեղ են սևազգեստ մայրերը, որոնք պահանջում են խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր-որդիների մահվան հանգամանքների արդար քննություն։
Բացի այդ, ՀՅԴ երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: