Խաբիբ Նուրմագոմեդովը հետևել է «Լոկոմոտիվ» - «Յուվենտուս» հանդիպմանը
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը ստադիոնից հետևել է նոյեմբերի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Լոկոմոտիվ» - «Յուվենտուս» հանդիպմանը:
«Յուվենտուսը» Աարոն Ռեմսիի և Դուգլաս Կոստայի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ 2:1 հաշվով: «Լոկոմոտիվի» կազմից աչքի ընկավ ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը:
Խաբիբ Նուրմագոմեդովը բազմիցս հայտարարել է, որ հանդիսանում է «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուն: