Իշխանասար գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք
Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 6-ին, ժամը 18։24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վերջնամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:20-ին, մարվել՝ 20:32-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք: