Գողություն գազալցակայանի սպասասրահում. Պարզվել է՝ հեղինակը 36-ամյա կին է
Նոյեմբերի 4-ին, ժամը 16-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 55-ամյա մի երեւանցու «Օպել Աստրա» մեքենայի ուղեւորները գազալցակայանի սպասասրահի նստարանին դրված պայուսակից գողացել են փող:
Ոստիկանությունից Operativ.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Հրազդանի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 5-ին բաժին է ներկայացել երեւանցի 36-ամյա մի կին եւ տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 2-ին Հրազդան-Երեւան ճանապարհի 49-րդ կմ-ին գտնվող գազալցակայանի սպասասրահում ինքն է գողացել 23 հազար դրամ ու բջջային հեռախոսի ականջակալ:
Կինը ներկայացրել է գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր: