Վերելակի ընկնելու հետևանքով տուժած հայերի վիճակը մնում է ծանր. Ունեն բազմաթիվ կոտրվածքներ
Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետեւանքով տուժած երկու հայ անձինք (Գ․Հ. եւ Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում եւ Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:
Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության, տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրանք ունեն բազմաթիվ բաց եւ փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում բուժհաստատությունների հետ։
Հիշեցնենք, երեկ Operativ լրատվականը հաղորդել էր, որ դժբախտ պատահար է եղել Սանկտ Պետերբուրգում: Երկու հայ ընկել է վերելակի հորանը:
Հրապարակվել է նաև Պետերբուրգում հորն ընկած վերելակից 2 հայերին փրկելու տեսանյութը :